
ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են սահմանափակել ռուսաստանցի դիվանագետների տեղաշարժը միության տարածքում, գրում է The Financial Times- ը։
Նախատեսվում է, որ ռուսաստանցի դիվանագետները, որոնք աշխատում են ԵՄ երկրների մայրաքաղաքներում, պարտավոր են այլ երկրի իշխանություններին տեղեկացնել մինչեւ սահմանը հատելը։
Նման որոշման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր երկրների համաձայնությունը։ Ըստ FT-ի աղբյուրների` Հունգարիան սկզբից դեմ է եղել, սակայն հետո հանել է արգելանքը։
Նախաձեռնության հեղինակը Չեխիան է։ Այսպիսով` ԵՄ երկրները փորձում են սահմանափակել դիվանագիտական կարգավիճակի տակ հանդես եկող ռուսական հետախուզության գործողությունները։