Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հրաժարական տվեց

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հրաժարական է տվել, նախագահ Մակրոնը այն ընդունել է, հայտնում է Ելիսեյան պալատը։

Լեկորնյուն վարչապետ էր նշանակվել սեպտեմբերի 9-ին, իսկ նախօրեին ներկայացրել էր նոր կառավարության կազմի մի մասը։

Վաղը պետք է Ազգային ժողովին ներկայացնել իր կառավարության ծրագիրը, սակայն արդեն նախօրեին այն քննադատության էր ենթարկվել խորհրդարանական տաբեր ուժերի կողմից։

Ըստ RFI- ի՝  «Անհնազանդ Ֆրանսիա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատիլդա Պանոն հայտարարել է, որ մեկ տարում երեք վարչապետ է փոխել եւ Մակրոնին հեռանալու կոչ է արել։

Խորհրդարանում ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը պահանջել է «անմիջապես քննարկել» նախագահ Մակրոնի պաշտոնազրկման հարցը։

«Ազգային միասնության» առաջնորդ Ժորդան Բարդելլան էլ Մակրոնին կոչ է արել ցրել խորհրդարանը։

Leave a Comment