
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ գրիպը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում հիվանդացության և հոսպիտալացման հիմնական պատճառներից է: Այն կարող է հեշտությամբ տարածվել մանկապարտեզներում և խաղահրապարակներում:
«6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները կարող են հիվանդանալ ծանր գրիպով:
Գրիպով ուղեկցվող բարդություններ`
-
ջրազրկում, -
թոքաբորբ, -
բրոնխիտ, -
ճակատային, հայմորյան խոռոչների և ականջի բորբոքումներ, -
ֆեբրիլ ցնցումներ, հազվադեպ նաև՝ էնցեֆալիտ կամ էնցեֆալոպաթիա:
Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև դրանց բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է. այն կանխում է բարդություններն ու պաշտպանում ոչ միայն ձեր երեխաներին, այլև` ընտանիքի մյուս անդամներին:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով:
Պատվաստե՛ք ձեր փոքրիկին այսօր. գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է և ապահով»,- նշվում է հաղորդագրությունում:
Դիտումների քանակ4