Հոկտեմբեր 05,2025 12:32
Շանհայում ընթացող թենիսի Rolex Shanghai Masters մրցաշարում ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, ATP վարկանիշային դասակարգման լավագույն տասնյակը եզրափակող Կարեն Խաչանովը մեկնարկելով երկրորդ շրջանից՝ 6:7, 3:6 հաշվով անակնկալ պարտություն է կրել Չինաստանը ներկայացնող Շան Ցզյունչենից, որը ATP վարկանիշային դասակարգման ցուցակում զբաղեցնում է ընդամենը 237-րդ տեղը: Պայքարը տեւել է 1 ժամ 43 րոպե:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մրցաշարի զուգախաղերում Կարեն Խաչանով/Անդրեյ Ռուբլյով ռուսաստանյան երկյակը մեկ հաղթանակ տոնելուց հետո հրաժարվել է մասնակցել 1/8 եզրափակչին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: