🎥 ԱՊԼ․ Արսենալը և ՄՅՈւ-ն հաղթանակ տարան — Armsport.am

«Արսենալ» — «Վեսթ Հեմ» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Լոնդոնի «Արսենալը»«Էմիրեյթս» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»՝ ամրապնդելով իր առաջատար դիրքը մրցաշարային աղյուսակում:

Տանտերերի կողմից գոլ խփեցին Դեկլան Ռայսը (1-0) և Բուկայո Սական (2-0): «Զինագործների» ավագ, կիսապաշտպան Մարտին Էդեգորը առաջին կեսում վնասվածք ստացավ և փոխարինվեց Մարտին Սուբիմենդիով:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» 7 խաղից հետո վաստակել է 16 միավոր՝ գլխավորելով աղյուսակը: Երկրորդ տեղում «Լիվերպուլն» է՝ 6 խաղից 15 միավորով:

Նույն տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»: «Կարմիր սատանաների» գոլերը խփեցին Մեյսոն Մաունթը (1-0) և Բենյամին Շեշկոն (2-0): Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ թիմը վաստակել է 10 միավոր՝ զբաղեցնելով 8-րդ տեղը:

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սանդերլենդ» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Մրցաշարային աղյուսակն այս խաղերից հետո

Leave a Comment