Նոր Երզնկա գյուղի մոտ բախվել են GAZel մակնիշի բեռնատարը և PAZ մակնիշի ավտոբուսը․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է


Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 08։43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Նոր Երզնկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում բախվել են GAZel մակնիշի բեռնատարը և PAZ մակնիշի ավտոբուսը․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակվել GAZel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Դիտումների քանակ3

Leave a Comment