Ուկրաինայում ԱԹՍ-ի հարվածից ֆրանսիացի լրագրող է զոհվել

Ուկրաինայում պատերազմը լուսաբանող ֆրանսիացի ֆոտոլրագրող Անտոնի Լալիկանը զոհվել է ԱԹՍ-ի հարվածի հետևանքով. X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հարվածի պահին նա ուղեկցում էր ուկրաինական բանակի ստորաբաժանումներից մեկը՝ կատարելով իր աշխատանքային պարտականությունները:

Ըստ Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաների (IFJ-EFJ)՝ հարձակման հետևանքով տուժել է նաև ուկրաինացի լրագրող Գեորգի Իվանչենկոն: Երկու լրագրողներն էլ կրել են «Press» գրությամբ զրահաբաճկոններ։

Leave a Comment