Ազգային պատկերասրահի Գավառի մասնաճյուղի ցուցանմուշները նոր տուն ունեն․ վերաբացվել է մարզային հերթական մասնաճյուղը

Հայաստանի ազգային պատկերասրահի Գավառի մասնաճյուղի ցուցանմուշներն այսուհետև նոր՝ իրենց է՛լ ավելի արժանի տունն ունեն։ Մասնաճյուղերի վերանորոգման և արդիականացման ծրագրի շրջանակում 6-րդը ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի անունը կրող պատկերասրահն է։

Ազգային պատկերասրահը ներկայացված է մայրաքաղաքում և բոլոր մարզերում՝ 13 մասնաճյուղով։ Այս մեկը հիմնադրվել է 1991-ին՝ բիո և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Բունիաթյանի անձնական հավաքածուի հիման վրա։ Ծննդյան 90-ամյակն օրերս նշած, մասնագիտական կարիերայի 60 տարիներից 36-ը պատկերասրահում անցկացրած Ջուլիետա Ղարաբաղցյանը ասում է՝ այսօր կատարվածը տասնամյակների երազանք էր։

Leave a Comment