Կանգնիր Հայոց Հողի ցանկացած կետում, Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, Սև ծովից մինչև Միջագետք ու նայի շուրջդ: Հայացքիդ առաջ կողք կողքի կշարվեն տարբեր ժամանակներում քո նախնիների ստեղծած արժեքները:
Իսկ երբ ուշադիր տնտղես ու զննես, կտեսնես, որ դրանք նույն ստեղծագործ մտքի ու ձեռքի աշխատանքներն են, սակայն ստեղծվել են հին քարի դարից մինչև քո ժամանակներն ընկած ժամանակահատվածում. մեկը 10000 տարեկան է, մյուսը՝ 5000, իսկ երրորդը՝ քո պապի կամ հոր ստեղծածն է:
Բոլորի վրա կճանաչես նույն դրոշմը՝ Հայոց մտքի ու հոգու դրոշմը: Այդ պահին դու կգիտակցես, որ դու ես այդ Հողի բնիկը, դու ես մարդկության առաջնային քաղաքակրթության օջախը ստեղծած նախնիների ժառանգը:
Բայց նաև մտածի, թե արժանի՞ ես հենց այս պահին նման նախնիների ժառանգը կոչվելու։