1.1 մլրդ դոլար ԿԳՄՍՆ-ին. նորանկախ ՀՀ որևէ կառավարություն այսքան գումար չի հատկացրել ոլորտին. Գաբրիելյան


Աննախադեպ. ավելի քան 1.1 միլիարդ ԱՄՆ դոլար ԿԳՄՍՆ-ին։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:


«Նորանկախ Հայաստանի որևէ կառավարություն երբևէ այսքան գումար չի հատկացրել ոլորտին։ Մեկ տարում մենք նախարարությանը ավելի շատ գումար ենք հատկացնելու, քան մեզ նախորդած որոշ կառավարություններ 5 տարվա ընթացքում։


Այո՛, 2026 թ. բյուջեով կրթությանը, գիտությանը, մշակույթին և սպորտին կտրամադրվի ավելի քան 420 միլիարդ դրամ։ Հաջորդ տարի պատրաստ և ամբողջությամբ նոր գույքով մեր երեխաների առաջ իրենց դռները կբացեն այս պահին շինարարության մեջ գտնվող 259 դպրոցները և 240 մանկապարտեզները։ Լա՛վ սովորիր, որ լա՛վ ապրես»,- գրել է նա:

Դիտումների քանակ2

Leave a Comment