Reuters. Ուկրաինան, հավանաբար, չի ստանա Tomahawk հրթիռներ

Վաշինգտոնի վարչակազմը, հավանաբար, չի փոխանցի Tomahawk հրթիռներ Ուկրաինային, սակայն Միացյալ Նահանգները կարող է եվրոպացի դաշնակիցներին մատակարարել այլ հեռահար զինամթերք՝ Կիևին մատակարարելու համար, հաղորդում է Reuters-ը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ «Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ Ուկրաինա ուղարկել հեռահար «Տոմահավկ» հրթիռներ, կարող է անիրագործելի լինել, քանի որ առկա պաշարները նախատեսված են ԱՄՆ ռազմածովային ուժերի և այլ կարիքների համար»։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, աղբյուրները «կասկած են հայտնել Կիևին 2500 կմ հեռահարության թևավոր հրթիռներով ապահովելու նպատակահարմարության վերաբերյալ»։

«Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ այս հուսալի զենքի պակաս չկա, որը զինվորականները հաճախ օգտագործում են ցամաքային թիրախներին հարվածելու համար՝ ակնարկելով, որ Կիևին կարող են մատակարարվել այլ՝ ավելի կարճ հեռահարության տարբերակներ», – նշվում է հոդվածում։

Leave a Comment