Ամորիմը նշել է, թե ինչ է պետք ՄՅՈւ-ին կրկին բարձունք վերադառնալու համար — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոստովանել է, որ թիմի ներկայիս կազմին պակասում են առաջնորդական որակներով և խառնվածքով խաղացողներ: Նա ընդգծել է, որ բարդ պահերին անհրաժեշտ են ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ցույց տալ հույզեր, առաջնորդել խաղընկերներին և խաղին ավելացնել համարձակություն, նույնիսկ եթե դա երբեմն մի փոքր անխոհեմ է թվում, գրում է TNT Sports-ը:

«Մեզ առաջնորդներ են պետք», – նշել է Ամորիմը:

Որպես օրինակ՝ մարզիչը առանձնացրել է Մատեուս Կունյային, որը, նրա կարծիքով, կարող է խաղին հաղորդել էներգիա և խիզախություն:

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկը «Մանչեսթեր Յունայթեդի» համար հաջող չի եղել. վեց տուրից հետո թիմը վաստակել է ընդամենը 7 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:

Leave a Comment