ՊՍԺ-ն մրցակցի հարկի տակ հաղթել է «Բարսելոնային»․ Չեմպիոնների լիգայի արդյունքները

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Բարսելոնային»։

«Պարի Սեն-Ժերմենը» 6 միավորով երրորդն է, «Բարսելոնան»` 3 միավորով 16-րդը։

«Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը «Մոնակոյի» հետ։

Գվարդիոլայի թիմը 4 միավորով 8-րդն է, «Մոնակոն»` 1 միավորով 30-րդը։

«Արսենալը» Լոնդոնում 2-0 հաշվով առավելության է հասել «Օլիմպիակոսի» դեմ խաղում։

«Արսենալը» երկրորդ հաղթանակը տարավ և 6 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Օլիմպիակոսը» 1 միավորով 29-րդն է։

Գրանցվել են նաև հետևյալ արդյունքները՝

«Վիլյառեալ» (Իսպանիա) – «Յուվենտուս» (Իտալիա)` 2-2

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա)` 4-1

«Բայեր» (Գերմանիա) – ՊՍՎ (Նիդերլանդներ)` 1-1

«Նապոլի» (Իտալիա) – «Սպորտինգ» (Պորտուգալիա)` 2-1

Leave a Comment