Չեք շնորհավորել ինձ ու Ալիևին, Թրամփը վերջ դրեց մեր միջև հակամարտությանը. կատակել է Ալբանիայի վարչապետը

Հոկտեմբեր 02,2025 15:20

«Պետք է ներողություն խնդրեք, որ ինձ ու Ալիևին չեք շնորհավորել խաղաղության գործարքի համար: Թրամփը վերջ դրեց մեր միջև հակամարտությանը», – Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին Ալբանիայի վարչապետը կատակով հանդիմանել է Մակրոնին:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս Հայաստանն անվանել է Ալբանիա:

Օգոստոսի 19-ին «The Mark Levin Show»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ ինքը վճռորոշ դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևած հակամարտության դադարեցման գործում՝ «Ադրբեջանը» արտաբերելով որպես «Աբերբայջան» և Հայաստանը կոչելով «Ալբանիա»:

Սեպտեմբերի 18-ին էլ խոսելով Երևանի և Բաքվի միջև հակամարտության ավարտի մասին՝ Հայաստանի փոխարեն կրկին «Ալբանիա» էր նշել, Ադրբեջանի փոխարեն՝ «Աբերբեջան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment