Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կոպենհագենում քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ TRIPP նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։
ՀՀ կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են նաեւ Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։
«Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր երկրի շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաեւ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի համար այս կարեւոր փուլում ցուցաբերած համակողմանի աջակցության համար»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում: