2 հոկտեմբերի 2025 – 14:47 AMT
PanARMENIAN.Net – Կոպենհագենում անցկացվող «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովի մեկնարկից առաջ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, դիմելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, կատակել է՝ հիշելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։
«Չե՞ք շնորհավորում ինձ ու Ալիևին՝ Թրամփը վերջ դրեց մեր «հակամարտությանը»,–ասել է նա։
Այնուհետև Ռաման կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործցում գրանցված առաջընթացը։
«Սա լուրջ հարց է։ Մենք սպասում էինք դրան: Սա տեղի է ունենում երկու պետությունների ղեկավարների հիանալի առաջնորդության, ինչպես նաև՝ ԱՄՆ նախագահի ջանքերի շնորհիվ։ Սա մեծ նվաճում է»,– ասել է Ռաման։