
Հոկտեմբերի 2-ին Երևանում գումարվել է Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Քննարկման թեման իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջարկված «Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին» խորհրդարանական հայտարարության նախագիծն էր։
Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է նիստը։ Մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցությունը ընդգծում է, որ նախագիծը աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է, որի շրջանառումն Ազգային ժողովում նպատակ ունի ապատեղեկատվության, սին խոստումների և հույսի վաճառքի նոր խմբաքանակն ուղղել հանրությանը:
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը կարծում է, որ փաստաթուղթը հանրությանը մոլորեցնելու ևս մեկ փորձ է։ Այն արտացոլում է միայն իշխող խմբակցության դիրքորոշումը և չի արտահայտում Հայաստանի և հայ ժողովրդի կոլեկտիվ կամքը։