Իսրայելի ռազմածովային ուժերը սկսել են խափանել Գազայի հատվածին մոտեցող մարդասիրական նավատորմի ընթացքը. գրում է The Times of Israel-ը։
Որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իսրայելցի զինվորները բարձրացել են նավերից մեկի վրա:
Կազմակերպիչների խոսքով՝ 47 նավակներից բաղկացած «Գլոբալ Սումուդ» նավատորմը տեղափոխում է ավելի քան 500 ակտիվիստի։
Իսրայելը մեղադրել է որոշ հիմնական մասնակիցների ՀԱՄԱՍ-ի հետ կապեր ունենալու համար։