🎥 ՉԼ․ Նյուքասլը հյուրընկալվելիս ջախջախեց բելգիական Յունիոնին — Armsport.am

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի երկրորդ տուրում անգլիական «Նյուքասլը» հյուրընկալվելիս չորս անպատասխան գնդակ ուղարկեց բելգիական «Յունիոնի» դարպասը (4:0)։

«Կաչաղակների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էնթոնի Գորդոնը՝ երկու անգամ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Մեկական գոլի հեղինակ դարձան Հարվի Բարնսը և թիմի նորեկ Նիկ Վոլտեմադեն։ Վերջինս նաև բացեց իր գոլերի հաշիվը «Նյուքասլի» կազմում Չեմպիոնների լիգայում։

Լիգայի փուլի երրորդ տուրում «Նյուքասլը» տանը կընդունի «Բենֆիկային», իսկ «Յունիոնը» կմրցի Միլանի «Ինտերի» հետ։ Հանդիպումները կկայանան հոկտեմբերի 21-ին։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։

Զուգահեռաբար ընթացող խաղում գրանցվեց հետևյալ արդյունքը․

«Քարաբաղ» – «Կոպենհագեն»՝ 2:0

Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment