«Ո՞վ չգիտի, որ դուք եք ընտրակաշառք բաժանել․ ամբողջ ռեսպուբլիկան է խոսում»․ Վարդան Ղուկասյան

«Ո՞վ չգիտի, որ դուք եք ընտրակաշառք բաժանել․ ամբողջ ռեսպուբլիկան է խոսում»․ Վարդան Ղուկասյան

«Ասում եք ընտրակաշառք, ո՞վ չգիտի, որ դուք եք ընտրակաշառք բաժանել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ Ազգային ժողովի ամբիոնից արված հայտարարությանն այն մասին, թե Գյումիրում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանվել և պետք է մեխանիզմներ կիրառվեն դա բացառելու համար։

«Բոլորը, ամբողջ քաղաքը, ամբողջ ռեսպուբլիկան է ձեր ընրակաշառք բաժանելու մասին է խոսում։ Էնքան փաստեր կան նկարած, որ կողքի խանութից փողը տալիս էին, գնում էին ընտրության, 60 հազարի ապրանք էին տանում․․․ Ո՞վ չտեսավ։ Մենք չէինք հավատում, բայց տեսանք այդ ամեն ինչը»,- նշեց Ղուկասյանը՝ հավելելով՝ մենք ամեն ինչի պատրաստ ենք, վախեցող, ընկվճող չկա։

«Ո՞վ չգիտի, որ դուք եք ընտրակաշառք բաժանել․ ամբողջ ռեսպուբլիկան է խոսում»․ Վարդան Ղուկասյան

Leave a Comment