Խնդիրը ոչ թե Չելսիից, այլ՝ Քարաբաղից պարտվելն է․ Մոուրինյու — Armsport.am

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրում «Չելսիից» կրած պարտությունը (0:1).

«Խաղերի միջև ընդամենը երկու օր ունեինք, ուստի մարզումներ չենք անցկացրել, միայն վերականգնողական աշխատանքներ ենք կատարել: Իմ ուժեղ կողմերից մեկը, եթե կարելի է այդպես ասել, մարզումներն են, բայց այս անգամ դրանց համար ժամանակ չունեինք: Խաղացողների վրա շարունակվում է մեծ ճնշումը, և այս խաղից առաջ ես նրանց ասացի, որ երկու տեսակի պարտություն կա:

Այսօրվա խաղը կարող է նրանց համար հիմք դառնալ, քանի որ մենք կարող էինք այստեղից առնվազն ոչ-ոքիով հեռանալ, ինչը դրական արդյունք կլիներ:

Խնդիրը ոչ թե այսօրվա պարտության մեջ է, այլ «Ղարաբաղից» կրած պարտության: Նույնիսկ այս խաղից հետո մենք պետք է երեք միավոր ունենայինք: Հիմա պետք է այդ միավորները վաստակենք այլ խաղերում: Կարծում եմ՝ այսօր մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք՝ գոնե մեկ միավոր վերցնելու համար, բայց չստացվեց:

Այնուամենայնիվ, մեր թիմը ինքնավստահություն է ձեռք բերում: Մենք փորձեցինք: Դա բավարար չէր, բայց ոչինչ: Ընդհանուր առմամբ, տպավորությունները դրական են», – պորտուգալացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Չելսին» 3 միավորով զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում, «Բենֆիկան» 0 միավորով 30-րդ տեղում է:

3-րդ տուրում «Չելսին» կմրցի «Այաքսի» հետ (հոկտեմբերի 22), իսկ «Բենֆիկան» կխաղա «Նյուքասլի» դեմ (հոկտեմբերի 21):

Leave a Comment