Դանիան մտադիր է ԵՄ գագաթնաժողովում քննարկել Եվրոպայի վերազինման արագացման հարցը

Եվրոպական վերազինման արագացումը կլինի Կոպենհագենում կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը, ասվում է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հայտարարության մեջ։

«Կարևոր է, որ Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի իր անվտանգության համար։ Եվրոպան պետք է կարողանա պաշտպանվել։ Սա պահանջում է ուժ, քաղաքական կամք և համագործակցություն ԵՄ-ի շրջանակներում», – նշել է նա՝ շարունակելով, որ «դա պահանջում է», որ ԵՄ երկրները «խոսքից անցնեն գործի և մեծացնեն Ուկրաինային տրվող ռազմական և ֆինանսական աջակցությունը»։

«Իմ նպատակն այսօր ևս մեկ քայլ անել ճիշտ ուղղությամբ և ցույց տալ Եվրոպայի պատրաստակամությունը պաշտպանելու մեր ընդհանուր անվտանգությունը», – ասել է Ֆրեդերիկսենը։

Բրիտանական Financial Times թերթին տված մեկնաբանության մեջ վարչապետը, որոշ եվրոպական երկրներում անօդաչու թռչող սարքերի միջադեպերի ֆոնին, ասել է, որ Եվրոպան բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր չտեսնված դժվարությունների։

Leave a Comment