ՀԲ. ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը այս տարի կնվազի մինչև 6.25%

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/.     Օգոստոսի 5-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75% թողեց և հայտարարեց, որ հաջորդ 12 ամիսների ընթացքում ակնկալում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական իջեցում՝ մինչև մոտավորապես 6.25%:

Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Հայաստանի ամսական տնտեսական զարգացումներ՝ 2025 թ.-ի սեպտեմբեր» զեկույցում:

  ՀՀ Կենտրոնական բանկը 2023 թ.-ի հունիսից մինչև 2025 թ.-ի փետրվարը անընդհատ իջեցրել է հիմնական տոկոսադրույքը՝ այդ ընթացքում աստիճանաբար իջեցնելով այն 10.75%-ից մինչև 6.75%: Այնուհետև կարգավորող մարմինը տոկոսադրույքը պահպանել է անփոփոխ մինչև 2025 թ.-ի սեպտեմբերի 16-ի իր վերջնական որոշումը:

Leave a Comment