Վարչապետը` ԵԽԽՎ նիստում. Նազելի Բաղդասարյանը լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը լուսանկար է հրապարակել հետևյալ գրառմամբ՝ «Նորին գերազանցություն Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային լիագումար նիստում»: 


 


Ինչպես ավելի վաղ էինք տեղեկացրել՝ վարչապետը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում և պատասխանել պատվիրակների հարցերին: 


 


Հիշեցնենք՝ Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ‘Ֆլահերթիի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ, ՄԻԵԴ և ԵԽԽՎ նախագահների հետ: Տեղի էր ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։

Դիտումների քանակ2

Leave a Comment