Wizz air-ն այսօրվանից մուտք է գործում Գյումրի՝ դեպի Կիպրոսի Լառնակա եւ ետադարձ թռիչքներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ավիափոխադրման միջազգային բրենդներից մեկը՝ Wizz air-ն, այսօրվանից մուտք է գործում Գյումրի՝ դեպի Կիպրոսի Լառնակա եւ ետադարձ թռիչքներով։
Սա նշանակալի իրադարձություն է․ առաջին անգամ Գյումրիից կանոնավոր չվերթ է իրականացվում դեպի ԵՄ անդամ երկիր։
Բարի թռիչք»,-գրել է Փաշինյանը։