Սեպտեմբեր 30,2025 12:01
Չարենցագետ Դավիթ Գասպարյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Հայ գրականագետ, գրաքննադատ և չարենցագետ Դավիթ Գասպարյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց նորովի ներկայացրել է Եղիշե Չարենցի անհասանելի մեծությունը։
Հանդիպման ընթացքում բանախոսը պատմել է մեծ գրողի կյանքի և ստեղծագործական ուղու կարևոր դրվագների մասին, անդրադարձել Չարենցի բանտարկման շրջանին՝ ընդգծելով նրա անսպառ ուժն ու ստեղծագործական ոգին։
Քննարկումն ուղեկցվել է հարցուպատասխանի ձևաչափով․ Դավիթ Գասպարյանը պատասխանել է ազատազրկված անձանց հետաքրքրող հարցերին։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)