Եվրոպան տաքանում է մոլորակի մյուս տարածաշրջաններից կրկնակի արագ

Եվրոպան, արդեն իսկ թուլացած աշխարհաքաղաքական եւ տնտեսական ճգնաժամերով, չի կարողանում պաշտպանել իր էկոհամակարգերը եւ պատրաստել հասարակությունը կլիմայական ճգնաժամի հետեւանքներին, ասված է Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցում։ Այն հրապարակվել է նախօրեին։

Գործակալությունը յուրաքանչյուր հինգ տարին մեկ գնահատում է էկոլոգիական իրավիճակը։

«Եվրոպան ամենաարագ տաքացող մայրցամաքն է, իսկ ծայրահեղ երեւույթները՝ շոգ, երաշտներ, ջրհեղեղներ, դառնում են ավելի հաճախակի ու կործանարար», զեկույցից մեջբերում է անում RFI-ն։

2024-ին Երկրի միջին ջերմաստիճանը առաջին անգամ գերազանցել է նախաարդյունաբերական ժամանակաշրջանի մակարդակից +1,5 °C նշագիծը, մինչդեռ Եվրոպան տաքանում է համաշխարհային միջինի կրկնակի արագությամբ։

Leave a Comment