ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը պատրաստվում է տարեվերջին լքել իր պաշտոնը, հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
Նշվում է, որ դա տեղի կունենա այն ֆոնին, որ, հավանաբար, Գազայի պատերազմում առաջընթացը մոտ է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդունել է ամերիկյան վերջին առաջարկը, և միջնորդները սպասում են ՀԱՄԱՍ-ի պատասխանին:
Թերթի զրուցակիցը հայտարարել է, որ Ուիթքոֆֆի գրասենյակում մարդիկ արդեն սպասում են, թե ինչ կլինի հետո:
