Մադրիդի «Ռեալը» շարունակում է ակտիվորեն աշխատել կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան գրանդն արդեն նախնական համաձայնության է եկել «Լիվերպուլի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեի և «Կոմոյի» արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Պասի տրանսֆերի շուրջ։
Նշվում է, որ ֆրանսիացին կմիանա «արքայական» ակումբին ազատ գործակալի կարգավիճակով, իսկ արգենտինացու տրանսֆերը կարժենա 10 միլիոն եվրո, ինչը ներառված է նրա «Կոմոյի» հետ կնքած պայմանագրում։
Երկու խաղացողներն էլ կմիանան մադրիդյան գրանդին հաջորդ ամռանը, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածով։