Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին մասնակցել է ESPN-ի քննարկմանը մադրիդյան դերբիից հետո՝ անդրադառնալով «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի կերպարին և վարքագծին։
Շաբաթ օրը Լա Լիգայի 7-րդ տուրում «Ատլետիկոն» 5:2 հաշվով հաղթանակ տարավ «Ռեալի» նկատմամբ։ Խաղից հետո «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չկարողացավ զսպել արցունքները։
Գուտին քննադատել է Սիմեոնեին՝ նշելով. «Սիմեոնեն չպետք է կենտրոնանա միայն «Ռեալի» վրա։ Նա պետք է յուրաքանչյուր խաղում նպատակ ունենա հաղթանակ տանել։ Նրա ձեռքում կա թիմ, որը կարող է ոչ միայն հաղթել «Ռեալին», այլև մինչև վերջ պայքարել Լա Լիգայի տիտղոսի համար»։