
Էրեբունի-Երևան տոնակատարությունները սկսվելու են հոկտեմբերի 11-ից։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանի խոսքով, այս տարի կան հյուրեր արտասահմանից, և տոնը սկսվելու է հոկտեմբերի 11-ից՝ էլեկտրոնային երաժշտության փոքր փառատոնով, որը տեղի է ունենալու «Դիանա Աբգարի» այգում։
Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն էլ հայտնեց, որ տոնական միջոցառումները կեզրափակվեն Հանրապետության հրապարակում՝ երգիչ Թաթա Սիմոնյանի գալա համերգով։