🎥 ՉԼ․ Հիասթափված ղազախ երկրպագուները սուլոցով ուղեկցել են Ռեալի ֆուտբոլիստներին

Ալմաթիի փողոցներում հարյուրավոր ղազախստանցի երկրպագուներ էին հավաքվել՝ ողջունելու Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներին, ովքեր ժամանել էին Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի՝ «Կայրաթի» հետ հանդիպման համար: Խաղը նախատեսված է սեպտեմբերի 30-ին, ժամը 20:45-ին:

Սակայն օդանավակայանում սպասված ուրախ մթնոլորտը վերածվեց լարվածության: «Ռեալի» խաղացողները, խուսափելով երկրպագուների հետ շփումից, օգտվեցին հարավային VIP ելքից և անմիջապես մեկնեցին հյուրանոց:

Այս վարքագիծը հիասթափություն առաջացրեց երկրպագուների մոտ, ովքեր սուլոցով ուղեկցեցին թիմի ավտոբուսը օդանավակայանից հեռանալիս:

Ինչպես հայտնում է Sports.kz-ն, որոշ երկրպագուներ փորձել են մոտենալ ֆուտբոլիստներին InterContinental հյուրանոցում՝ նրանց տեղավորման ժամանակ, ցանկանալով խոսել կամ լուսանկարվել իրենց կուռքերի հետ:

Leave a Comment