Իրավապահները խուզարկում են սպանության մեջ կասկածվող Նարեկ Օհանյանի տունը (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Լիա Սարգսյանը տեսանյութ է հրապարակել իր էջում՝ կից գրելով․ «ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավապահները խուզարկում են կասկածյալ Նարեկ Օհանյանի տունը, դեպքի վայրում է քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը:
     Ավելի վաղ հայտնել էի, որ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող մերձավանցի Նարեկ Օհանյանին հարցաքննելուց հետո տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության:
     Հարցաքննության ժամանակ Օհանյանը որևէ բան չի ասել, սակայն ի հայտ եկած նոր փաստերը իրավապահների համար 90 տոկոսով բացահայտում են սպանությունը:
     Իմ աղբյուրները հայտնում են, որ Նարեկ Օհանյանի կիսակառույց տնից, տակառի մեջից հայտնաբերվել են հանցագործության իրեղեն ապացույց հանդիսացող ձեռնոցներ, և այլ իրեր:
     Հիշեցնենք, որ Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է՝ այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը»:

Leave a Comment