Մենք ո՛չ մարդ ենք ծեծnւմ, ո՛չ էլ մարդ ենք uպանnւմ. Ալեն Սիմոնյանը՝ համայնքապետի uպանnւթյան մասին


Հասարակություն


«Շատ ցավում եմ, ևս մեկ անգամ ցավակցում եմ հարազատներին և համարում եմ, որ մեր իրավապահները պետք է առնվազն շատ արագ բացահայտեն»: Այս մասին ԱԺ-ում ասաց  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությանը:

Սիմոնյանը բացառեց սպանության քաղաքական պատվեր լինելը: «Մեր իշխանությանը շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց մենք ո՛չ մարդ ենք ծեծում, ո՛չ էլ մարդ ենք սպանում: Բացառում եմ, որ քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ: Շատ հարգանքով ենք մոտեցել ընտրություններին, հարգանքով ենք մոտեցել համայնքի ղեկավարին որպես անձ, որևիցե անախորժություն, քննարկում չի եղել: 99 տոկոս հավանականությամբ միջանձնային նախապատմություն ունեցող խնդիր է»,- ասաց Սիմոնյանը:


Leave a Comment