Զախարյանն հայտացուցակում էր, բայց խաղադաշտ դուրս չեկավ

Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը գոլառատ պայքարում 3-2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում։

Նոր մրցաշրջանում առաջին հաղթանակն է տարել «Ռեալ Սոսյեդադը»։ Սան Սեբաստիանում ակումբը 1-0 հաշվով առավելության է հասել «Մալյորկայի» նկատմամբ։

Բասկյան ակումբի հաղթական գոլը 49-րդ րոպեին խփել է Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Միկել Օյարսաբալը։

Սերխիո Ֆրանսիկսոյի թիմի հայտացուցակում էր նաև Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, սակայն հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել։

Leave a Comment