Հայհոյել են ու հարվածել միմյանց․ Արմավիրում հարսանեկան խնջույքը վերածվել է ծեծկռտուքի

Հարսանեկան խնջույքի ժամանակ մասնակիցներից մի քանիսը վիճել են ու հարվածել միմյանց

Հայհոյել են ու հարվածել միմյանց․ Արմավիրում հարսանեկան խնջույքը վերածվել է ծեծկռտուքի


ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 23-ին խուլիգանություն, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:


Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արմավիրի քաղաքի Գորկու փողոցում գործող հանդիսությունների համալիրում կռիվ է: 

 

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է:


Ժամը 21:10-ի սահմաններում նշված հանդիսությունների համալիրում տեղի ունեցած հարսանյաց արարողության ժամանակ մասնակիցներից Արմավիրի մարզի բնակիներ 24-ամյա Ս․ Բ.-ն և 31-ամյա Հ․ Պ.-ն, ինչպես նաև արարողությանը մասնակից մի քանի անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և հնչեցրել հայհոյանքներ, ինչի պատճառով էլ խաթարվել է հանդիսությունների սրահի բնականոն աշխատանքը: 

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Ավելի օպերատիվ լուրերին ծանոթացեք մեր Տելեգրամում


Leave a Comment