Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածներ են հասցրել ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքի կենտրոնին, կան զոհեր

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքի կենտրոնին, որի ժամանակ ունեցած զոհերի մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

«Այսօր կեսօրին Նովոռոսիյսկը ենթարկվել է Կիևի ռեժիմի հրեշավոր հարձակմանը։ Անօդաչու թռչող սարքերը ցերեկը հարվածել են քաղաքի կենտրոնին ։ Ցավոք, կան զոհեր։ Նախնական տեղեկություններով՝ երկու մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել», -գրել է նա Telegram ալիքում։

Ուկրաինան հարձակումներ է սկսել Նովոռոսիյսկ հյուրանոցի մոտակայքում։ Վնասվել է հինգ շենք, այդ թվում՝ բնակելի շենքեր, ինչպես նաև հյուրանոցի շենքը։ Գրոհը դեռևս հետ է մղվում։

 

Leave a Comment