Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ատոմային ֆորումին, Պուտինը ընդունելու է պատվիրակությունների ղեկավարներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը հանդիպելու է մի շարք օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ՝ Գլոբալ ատոմային ֆորումում իր ելույթից հետո, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ֆորումը նվիրված է Ռուսաստանի ատոմային արդյունաբերության 80-ամյակին։

Գլոբալ ատոմային ֆորումին կմասնակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ հաղորդագրության՝ կմասնակցեն նաեւ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Խլայնը եւ Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը։

Մասնակիցների ցուցակում են նաեւ Իրանի, Ուզբեկստանի, Եգիպտոսի եւ Նիգերիայի ներկայացուցիչները։

Leave a Comment