Գլխիդ մազերը քեզնից խելացի են․ չե՞ս ամաչում․ Վարդգես Գասպարիի ակցիան զայրացրեց քաղաքացիներին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գործով դատական նիստի ընթացքում ակտիվիստ Վարդգես Գասպարին դրսում ակցիա էր իրականացրել։ Նրա ձեռքին թուղթ է եղել՝ Միքայել Սրբազանին ռազմական հեղաշրջման կոչ անելու մեջ մեղադրական գրությամբ։

Նիստի ավարտից հետո, երբ նիստին ներկա քաղաքացիները, հիմնականում գյումրեցիներ, դուրս եկան դատարանից ու տեսան, պատռեցին թուղթը, ապա ամոթանք տվեցին։

«Այսօր քո երկրում Աստվածաբանի են դատում։ Ինքա՞ն ես ստացել։ Քնելուց առաջ մի քիչ խղճիդ հետ խոսի»։

«Չե՞ս ամաչում, քանի՞ տարեկան ես։  Գլխիդ մազերը քեզնից խելացի են, որ թողել, գնացել են։ Դու ո՞ւմ ես եկել ու ասում ամոթ։ Ամոթը քեզ։ Նիկոլի կամակատարն ես, հա՞։ Նիկոլը 5000 երեխու հողը դրեց»։

Գասպարին ձայն չհանեց։

Կանանցից մեկը հարցրեց. «Մեսրոպ Մաշտոցին ճանաչո՞ւմ ես»։

Leave a Comment