Ինդոնեզիան անմիջապես կճանաչի Իսրայելի պետությունը, եթե վերջինս ճանաչի Պաղեստինի պետականությունը։ Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն՝ ելույթ ունենալով պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովում։
«Ինդոնեզիան հայտարարում է, որ հենց որ Իսրայելը ճանաչի Պաղեստինի անկախությունն ու պետականությունը, Ինդոնեզիան անմիջապես կճանաչի Իսրայել պետությունը», – ասել է նա։ Սուբիանտոն նաև ընդգծել է, որ ինդոնեզական կողմը կաջակցի «Իսրայելի անվտանգության բոլոր երաշխիքներին»։
Ինդոնեզիայի նախագահը վստահություն է հայտնել, որ Պաղեստինի ճանաչումը «պատմության ճիշտ կողմում ճիշտ քայլ է»։