Մեսսին դիմել է Դեմբելեին Ոսկե գնդակի հաղթանակից հետո — Armsport.am

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին՝ աշխարհի լավագույն խաղացողին շնորհվող «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու կապակցությամբ:

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի Փարիզում։ Դեմբելեն իր կարիերայում առաջին անգամ արժանացել է այդ հեղինակավոր մրցանակին:

— Հիանալի Ուս։ Շնորհավորում եմ, ես այնքան ուրախ եմ քո համար։ Դու արժանի ես դրան, — գրել է Մեսսին Դեմբելեի սոցիալական ցանցերում տեղադրած գրառման մեկնաբանություններում:

Մեսսին «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր է:

Դեմբելեն 28 տարեկան է: 2024/25 մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 53 խաղի, խփել 35 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում: Փարիզյան ակումբը նախորդ մրցաշրջանում հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, գավաթում և սուպերգավաթում, Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև հասել է ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչ:

Leave a Comment