
Այս գիշեր ռուսական օբյեկտների վրա Ուկրաինայի հարձակման առանձնահատկությունը մեծ քանակի օդապարիկների օգտագործումն էր, հայտնում է РБК-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ աղբյուրը, որը «տեղյակ է վերջին հարձակման բնույթին»։
Գործակալության զրուցակիցներից մեկը նշել է, որ նախկինում նման տիպի հարձակում չի արձանագրվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ գիշերը խոցել են ուկրաինական 69 ԱԹՍ, սակայն օդապարիկների մասին հաղորդագրության մեջ ոչինչ նշված չէր։