Պլաստիկ վիրահատությունների թվով ամենաբարձր ցուցանիշ ունեցող թոփ 20 երկրները

  1. Հարավային Կորեա
  2. Արգենտինա
  3. Բրազիլիա
  4. Կոլումբիա
  5. Հունաստան
  6. ԱՄՆ
  7. Գերմանիա
  8. Թուրքիա
  9. Մեքսիկա
  10. Իտալիա
  11. Իսպանիա
  12. Չեխիա
  13. Ռումինիա
  14. Ճապոնիա
  15. Թաիլանդ
  16. Հունգարիա
  17. Կոստա Ռիկա
  18. Թայվան
  19. Սինգապուր
  20. Հնդկաստան

Տասնամյակի սկզբից կոսմետիկ վիրահատությունների թիվը կրկնապատկվել է։ Գեղեցկության չափանիշները, որոնք ժամանակին անհասանելի էին թվում առանց որոշակի մոդելի հատուկ գենետիկական տվյալների հավաքածուի, այժմ կարելի է ձեռք բերել պլաստիկ վիրաբույժի այցելելուց: Իրենց նշտարների օգնությամբ վիրաբույժները, ըստ էության, կարող են վերափոխել ցանկացած պացիենտի արտաքին տեսքը: Սա գրավիչ տարբերակ է հատկապես նրանց համար, ովքեր ձգտում են բավարարել հասարակության իդեալականացված սպասելիքները: Մասնավորապես, կան երկրներ, որոնք առաջատար են այս ցուցանիշով, որտեղ այս մեթոդի ժողովրդականությունը աներևակայելի բարձր է:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2021 թվականին հավաքագրված տվյալների համաձայն՝ մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրաբուժության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների թոփ 20-ը։

Հնդկաստանը զբաղեցնում է 20-րդ տեղը` մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրաբուժության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկում՝ 0.26 պլաստիկ վիրահատություն 1000 մարդու հաշվով: Միայն 2021 թվականին երկրում կատարվել է 370.656 կոսմետիկ վիրահատություն։ Այդ միջամտութնունների մոտ մեկ քառորդը կազմում է լիպոսակցիան:

Սինգապուրը 19-րդն է մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրահատությունների ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում: Հարավարևելյան Ասիայի այս կղզային պետությունում 1000 մարդուն բաժին է ընկնում 1.34 պլաստիկ վիրահատություն: 2020թ.-ի համեմատ 2021թ.-ին այնտեղ պլաստիկ վիրահատությունների թիվն աճել է 10%-ով:

Statista-ի կողմից վերջերս կատարված ուսումնասիրության մեջ նշվում է, որ բոլոր սինգապուրցիների 9%-ը կատարել է առնվազն մեկ կոսմետիկ պրոցեդուրա, որն իրենց համար բավականին բարձր ցուցանիշ է: Ուսումնասիրությունը նաև նշում է, որ սինգապուրցիների 50%-ը մտածում է կոսմետիկ պրոցեդուրա անցնելու մասին:

Թայվանը 18-րդն է մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրաբուժության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկում՝ 1000 մարդու հաշվով 1.34 պլաստիկ վիրահատություն: Երկրում աշխատում են 750 պլաստիկ վիրաբույժներ։

Կոստա Ռիկան 17-րդն է մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրահատությունների ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում: Կենտրոնական Ամերիկայի այս փոքր երկրում 1000 մարդու հաշվով գրանցվել է 1.30 պլաստիկ վիրահատություն: Կոստա Ռիկան, այսպես կոչված, «բժշկական զբոսաշրջության» հիմնական վայրերից մեկն է։ Նրանք, ովքեր ավելի մատչելի վիրաբուժական տարբերակներ են փնտրում, հատկապես ամերիկացիները, նախընտրում են միջամտություններ կատարել Կոստա Ռիկայում, քանի որ Կոստա Ռիկայի բուժհաստատություններում վիրահատությունները սովորաբար 50-70%-ով ավելի էժան են, քան ԱՄՆ-ում:

Հունգարիան 16-րդն է մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրահատությունների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկում՝ 1000 մարդու հաշվով 1.40 պլաստիկ վիրահատություն: Եվրոպայում, ընդհանուր առմամբ, նկատվում է պլաստիկ վիրահատական միջամտությունների պահանջարկի կտրուկ աճ:

Կոստա Ռիկայի նման, Հունգարիան ևս մեկ երկիր է, որը զբոսաշրջիկներին գրավում է բժշկական զբոսաշրջության շնորհիվ, հատկապես կոսմետիկ վիրահատությունների համար: Վիրահատությունները Հունգարիայում ավելի մատչելի են, քան եվրոպական այլ երկրներում:

15-րդ հորիզոնականը զբաղեցնում է Թաիլանդը` մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրահատությունների ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում: Հարավարևելյան Ասիայի այս երկրում 1000 մարդու հաշվով արձանագրվում է 1.49 պլաստիկ վիրահատություն: Ինչպես Կոստա Ռիկայում և Հունգարիայում, Թաիլանդը նույնպես բժշկական զբոսաշրջության հանրաճանաչ վայր է:

Թաիլանդում ամենատարածված պրոցեդուրաներն են քթի վիրահատությունը, կոպերի վիրահատությունը, լիպոսակցիան և կրծքի իմպլանտացիան: Երկրում պլաստիկ վիրահատությունների գրեթե մեկ քառորդն կատարվում է օտարերկրյա պացիենտներին:

Մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրաբուժության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկում Ճապոնիան 14-րդն է՝ 1000 մարդու հաշվով 2.13 պլաստիկ վիրահատություն: Երկրում աշխատում են անհավանական մեծ թվով` 2750 պլաստիկ վիրաբույժներ։

Ճապոնիայում ամենատարածված ընթացակարգը կոպերի պլաստիկ վիրահատությունն է, որը կազմում է երկրի բոլոր կոսմետիկ վիրահատությունների գրեթե 60%-ը, որին հաջորդում են դեմքի լիֆտինգի և դեմքի ճարպի հեռացման ընթացակարգերը:

Ռումինիան 13-րդն է մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրահատությունների ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում: Հարավարևելյան Եվրոպայի այս երկրում 1000 մարդու հաշվով արձանագրվել է 3.07 պլաստիկ վիրահատություն: Չնայած բարձր վարկանիշին՝ երկրում գրանցված է ընդամենը մոտ 350 պլաստիկ վիրաբույժ ։ Ամենատարածված պրոցեդուրաներն են կրծքի իմպլանտացիան, կոպերի և քթի պլաստիկ վիրահատությունները:

Մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրաբուժության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկում Չեխիան զբաղեցնում է 12-րդ տեղը՝ 1000 մարդու հաշվով կազմելով 3.95 պլաստիկ վիրահատություն: Երկրում իրականացվող վիրահատությունների մեծ մասն իրականացվում է օտարերկրյա պացիենտներին: Ինչպես ցուցակի մյուս երկրները, Չեխիան ևս մեկ գրավիչ տարբերակ է նրանց համար, ովքեր մտածում են բժշկական զբոսաշրջության մասին: Օտարերկրյա պացիենտների հետաքրքրությունը, ովքեր ցանկանում են մատչելի և անվտանգ պլաստիկ վիրահատություն կատարել, երկրում տարեկան աճում է 15%-ով:

Իսպանիան 11-րդն է մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրահատությունների ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում: Հարավային Եվրոպայի այս երկրում 1000 մարդու հաշվով գրանցվել է 4.62 պլաստիկ վիրահատություն: Իսպանիան նաև առանցքային երկիր է բժշկական զբոսաշրջության ոլորտում։

Իտալիան 10-րդ տեղում է մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրաբուժության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում՝ 1000 մարդու հաշվով 4.79 պլաստիկ վիրահատություն: Միայն 2021 թվականին Հարավային Եվրոպայի այս երկրում գրանցվել է շուրջ 670.000 պլաստիկ վիրահատական միջամտություն:

Իտալիայում իրականացվում են պլաստիկ վիրաբուժության մի շարք սովորական միջամտություններ, բայց ամենատարածվածը կրծքագեղձի իմպլանտացիան և կոպերի վիրահատություններն են: Կոպերի վիրահատությունների ժամանակ կոպերի տարածքում ավելորդ մաշկը հեռացվում է՝ աչքերի ձևը փոխելու և նրանց ավելի երիտասարդ տեսք հաղորդելու համար:

Մեքսիկան իններորդն է բնակչության մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրահատությունների ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում: Կենտրոնական Ամերիկայի այս երկրում 1000 մարդու հաշվով գրանցվել է 5.31 պլաստիկ վիրահատություն: Միայն 2021 թվականին Մեքսիկայում իրականացվել է ավելի քան 1.27 միլիոն պրոցեդուրա։ Ինչպես այս ցուցակի մյուս երկրներում, այս երկրում նույնպես տարածված է բժշկական զբոսաշրջությունը, որը կազմում է բոլոր միջամտությունների 20%-ը: Ամենատարածված պրոցեդուրաներն են լիպոսակցիան և կրծքագեղձի իմպլանտացիան:

Թուրքիան 8-րդն է մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրահատությունների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկում՝ 5.4 պլաստիկ վիրահատություն 1000 մարդու հաշվով: Միայն 2021 թվականին երկրում իրականացվել է ավելի քան 950.000 պլաստիկ վիրահատական միջամտություն։ Թուրքիան աշխարհում քթի պլաստիկ վիրահատությունների թվով երրորդ տեղն է զբաղեցնում: Ինչպես ցուցակում ընդգրկված մյուս երկրներում, այնպես էլ վիրահատությունների թվի ավելացման հիմնական պատճառը բժշկական զբոսաշրջությունն է: Օտարերկրյա պացիենտները, հատկապես Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից, կազմում են բոլոր կատարվեղ պլաստիկ վիրահատությունների ավելի քան 32%-ը:

Մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրահատությունների ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում 7-րդ տեղը զբաղեցնում է Գերմանիան: Եվրոպական այս երկրում 1000 մարդու հաշվով գրանցվել է 5.72 պլաստիկ վիրահատություն: 2021 թվականին երկրում իրականացվել է գրեթե 1.1 միլիոն պրոցեդուրա։

Միացյալ Նահանգները զբաղեցնում է վեցերորդ տեղը մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրաբուժության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկում՝ 5.91 պլաստիկ վիրահատություն 1000 մարդու հաշվով: ԱՄՆ-ն աշխարհում ամենաշատ պլաստիկ վիրաբույժներն ունի, ինչը կազմում է աշխարհի ընդհանուր պլաստիկ վիրաբույժների 17%-ը:

Բնակչության մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրահատությունների ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում 5-րդ տեղը զբաղեցնում Է Հունաստանը: Եվրոպական այս երկրում 1000 մարդուն բաժին է ընկնում 6.33 պլաստիկ վիրահատություն։ Երկրում ամենատարածված վիրահատություններն են կոպերի պլաստիկան, կրծքագեղձի իմպլանտացիան և լիպոսակցիան:

Կոլումբիան զբաղեցնում է չորրորդ տեղը մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրահատությունների ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում ՝ 7.26 պլաստիկ վիրահատություն 1000 մարդու հաշվով: Ամենատարածված վիրաբուժական միջամտությունը երկրում լիպոսակցիամ է:

Մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրահատությունների ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում պատվավոր երրորդ տեղը զբաղեցնում է Բրազիլիան` 1000 մարդու հաշվով գրանցվել է 7.26 պլաստիկ վիրահատություն: Միայն 2021 թվականին Բրազիլիայում իրականացվել է 2.7 միլիոն վիրահատական միջամտություն: Ստացված տվյալների համաձայն՝ Հարավային Ամերիկայի այս երկրում կատարվում են աշխարհում քթի և կոպերի շտկման ամենաշատ վիրահատությունները: Այլ ընդհանուր ընթացակարգերը ներառում են լիպոսակցիան և կրծքագեղձի իմպլանտների տեղադրումը:

Արգենտինան զբաղեցնում է երկրորդ տեղը մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրահատությունների ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում ՝ 1000 մարդու հաշվով կատարելով 8.81 պլաստիկ վիրահատություն: Չնայած երկրում առկա տնտեսական դժվարություններին, միայն 2019-2021 թվականներին պլաստիկ վիրաբուժության պահանջարկն աճել է 300%-ով:

Հարավային Կորեան աշխարհում մեկ շնչի հաշվով պլաստիկ վիրահատությունների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրն է: Երկրում 1000 մարդու հաշվով կատարվել է 8.90 պլաստիկ վիրահատություն։ Փաստացի, Հարավային Կորեան անվանում են «աշխարհի կոսմետիկ վիրաբուժության մայրաքաղաք»: Թվերը բավականին տպավորիչ են։ Ըստ զեկույցների՝ 30 տարեկանից ցածր հարավկորեացի բոլոր չափահաս կանանց մեկ երրորդը պլաստիկ վիրահատություններ է կատարել: Չնայած հարկ է նշել, որ բոլոր ընթացակարգերի մոտ կեսը կատարվում է օտարերկրյա պացիենտներին, քանի որ երկիրը բժշկական զբոսաշրջության թիվ 1 հանրաճանաչ վայրն է:

Հայաստանում իրականացվող պլաստիկ վիրահատությունների վերաբերյալ հավաքական տվյալներ, ցավոք, հնարավոր չէ գտնել` հատուկ վիճակագրության վարման բացակայության պատճառով:

 ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment