Եվրոպական օդանավակայանները չորրորդ օրն է՝ աշխատում են խափանումներով

Եվրոպայի տարբեր օդանավակայաններում ուրբաթ տեղի ունեցած կիբեռհարձակման պատճառով մարդիկ դեռևս բախվում են չվերթների հետաձգումների կամ չեղարկումների խնդրին․ գրում է Euronewsը:

Ուրբաթ Եվրոպայի խոշորագույն բազմաթիվ օդանավակայաններում, այդ թվում՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում, լուրջ խափանումների են գրանցվել ավտոմատ գրանցման ծրագրային ապահովման հեղինակ՝ Collins Aerospace ընկերության դեմ կիբեռհարձակման հետևանքով։

Բեռլինի, Բրյուսելի և Լոնդոնի օդանավակայանները տուժել են էլեկտրոնային համակարգերի խափանումներից, որոնց պատճառով ավիաընկերությունների աշխատակիցները ստիպված են եղել դիմել այնպիսի միջոցների, ինչպիսիք են ձեռագիր մուտքագրման անցագրերը կամ պահեստային նոութբուքերի օգտագործումը:

Նշվում է, որ որոշ օդանավակայաններում խնդիրը մասամբ լուծվել է։

Leave a Comment