Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Զապորոժիեին․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

22.09.2025 | 11:49

Ռուսական զորքերը սեպտեմբերի լույս 22-ի գիշերը 141 անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինային։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը՝ նշելով, որ ԱԹՍ-ներից 132-ը խոցվել է ՀՕՊ միջոցներով, գրում է Current time-ը։

Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի խոսքով՝ ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Զապորոժիեին, որը տևել է մոտ 40 րոպե։ Կոսմիչեսկի շրջանում հարձակում է գրանցվել ավտոկայանատեղիի, Նաբերեժնայա մայրուղու վրա՝ առևտրի կենտրոնների և կարևորագույն ենթակառուցվածքների մոտ, իսկ Շևչենկովսկի շրջանում՝ բնակելի շենքերի վրա։

Հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, 2-ը՝ վիրավորվել։

«Ոչ մի օբյեկտ կապ չուներ ռազմական ենթակառուցվածքների հետ։ Սա խաղաղ քաղաքի և նրա բնակիչների դեմ ուղղված նպատակային ահաբեկչություն էր»,- գրել է Ֆյոդորովը։

Սումիի մարզային ռազմական վարչակազմի պետ Օլեգ Գրիգորովն էլ հայտնել է, որ ԱԹՍ-ների հարվածից ձեռնարկություններից մեկի անվտանգության աշխատակիցն է վիրավորվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment