Երևանում բացվել է ամենամեծ անվճար խաղահրապարակը

Երևանում բացվել է ամենամեծ անվճար խաղահրապարակը

22 սեպտեմբերի 2025 – 11:49 AMT

PanARMENIAN.Net – Կենտրոն վարչական շրջանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարևանությամբ բացվել է մայրաքաղաքի ամենամեծ անվճար հանրային խաղահրապարակը:

Այն համապատասխանում է ներառական ու միջազգային չափանիշներին և զբաղեցնում է մոտ 2000 քմ տարածք:

«Կարմրախայտ. թաքնված գետի գաղտնիքները» խաղահրապարակը նախատեսված է 0-12 տարիքային խմբերի երեխաների համար։ Խաղահրապարակի ստեղծման աշխատանքներում ներգրավվել են միջազգային մասնագիտացած թիմեր:

Խաղահրապարակը ներառում է ինչպես միջազգային ստանդարտներին համապատասխան խաղասարքեր, այնպես էլ հատուկ պատվերով Երևանի համար ստեղծված խաղային սարքավորումներ աշխարհի առաջատար արտադրողներից։

Leave a Comment