Tamara-ն ստացել է $2.4 միլիարդ վարկային ֆինանսավորում

Tamara-ն՝ Սաուդյան Արաբիայի առաջին ֆինթեք միաեղջյուրը, ստացել է մինչև 2.4 միլիարդ դոլար ակտիվներով ապահովված ֆինանսավորում Goldman Sachs, Citi և Apollo ֆոնդերի կողմից։

Գործարքը վերաֆինանսավորում և ընդլայնում է նախորդ՝ Goldman Sachs-ի կողմից տրված 500 միլիոն դոլարի ֆինանսավորումը․ 1.4 միլիարդ դոլարը հասանելի կլինի անմիջապես, իսկ մնացած 1 միլիարդ դոլարը կտրամադրվի երեք տարվա ընթացքում՝ համապատասխան հաստատումներից հետո։ Հայտարարությունն արվել է Սաուդյան Արաբիայում կայացած Money 20/20 Middle East համաժողովի ընթացքում։

Այս ֆինանսավորումը նպատակ ունի խթանել Tamara-ի ընդլայնումը, որը ենթադրում է վարկային և վճարային նոր պրոդուկտների ստեղծում, ընկերության վարկային հարթակի ամրապնդում, ինչպես նաև աջակցություն Թագավորության Vision 2030 և Financial Sector Development ծրագրերին՝ տեղական և միջազգային կապիտալի ներգրավման միջոցով։ Այն ընդգծում է աճող վստահությունը Սաուդյան Արաբիայի նկատմամբ՝ որպես ֆինթեք նորարարության և ներդրումների իրականացման հաբ։

Գործարքը հաջորդում է 2023թ.-ի դեկտեմբերին Tamara-ի կողմից Series C ներդրումային շրջափուլում 340 միլիոն դոլարի ներգրավմանը և հիմնվում է Shahbandr ընկերության հետ համագործակցության վրա, որի շրջանակում Tamara-ն գործարկել է «Գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո» (BNPL) լուծումներ Shahbandr-ի մանրածախ վաճառքի օնլայն ցանցում։ Համագործակցությունը բարելավում է հաճախորդների վճարային ճկունությունը, պարզեցնում վաճառողների գործունեությունը և բարձրացնում կոնվերսիայի ցուցանիշները։

Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում

Leave a Comment