Հաղթանակի դեպքում՝ մեքենաներ. ղազախստանցի գործարարը շռայլ նվեր է խոստանում Կայրաթի ֆուտբոլիստներին

Ղազախստանցի գործարար Թուրսենգալի Ալագուզովը խոստացել է «Կայրաթ» ակումբի խաղացողներին մեքենաներ նվիրել՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում հաղթանակ տանելու դեպքում:

— Ղազախստանի Հանրապետության հայրենասեր լինելով և իմ ծննդյան օրվա նախաշեմին ես խոստանում եմ՝ «Կայրաթ» թիմի հաղթանակի դեպքում բոլոր խաղացողներին, ովքեր մասնակցել են խաղին, կնվիրեմ մեքենա, — հայտարարել է Ալագուզովը տեսաուղերձում:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Կայրաթ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 30-ին: Խաղը կկայանա Ալմաթիում:

Leave a Comment