«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, փաստաբան Արսեն Բաբայանի ՖԲ գրառումը.
Մանվելն է (գլխավոր լուսանկարում-խմբ.), արցախցի մարզիկը, որը 2 տարի առաջ հենց այս օրը ձերբակալվեց, այնուհետեւ կալանավորվեց: Հետո Մանվելն ազատվեց կալանքից, սակայն գործի դատաքննությունը դեռեւս շարունակվում է: Նախորդ նիստին դատարանին խնդրեցի թույլատրել, որ Մանվել Պետրոսյանը մեկնի արտասահման եւ մասնակցի մրցաշարին: Միաժամանակ խոստացանք, որ կվերադառնա հաղթանակած:
Դատավոր Ասատրյանը թույլատրեց, Մանվելն իր խոստումը կատարեց:
Շնորհավոր չեմպիոն ջան…
Իսկ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ՖԲ էջից տեղեկանում ենք, որ խոսքը Կասպիսկում ընթացող Մուհամեդ Ումախանովի անվան միջազգային մրցաշարի մասին է, որտեղ մեր մինչև 23 տարեկանների հավաքականից ոսկե մեդալակիր է դարձել 71 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը՝ եզրափակիչում հաղթելով ռուս Աբդուլա Չերգեսովին։ Իսկ 63.5 կգ քաշային Մանվել Պետրոսյանը եւ
և 75 կգ Մարատ Միքայելյանը դարձել են արծաթե մեդալակիրներ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
