🎥 ՀՊԼ․ Ուրարտուն տանը ջախջախեց Արարատին, Միշելը՝ պոկերի հեղինակ — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 7-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ գերվստահ հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ (6։0)։

Տանտերերի կազմում պոկերի հեղինակ դարձավ թիմի բրազիլացի կիսապաշտպան Բրունո Միշելը՝ 11-րդ, 47-րդ, 53-րդ և 81-րդ րոպեներին։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Արտեմի Գունկոն և Նիկոլաս Կալուկյանը՝ համապատասխանաբար 68-րդ և 78-րդ րոպեներին։

Այսպիսով, այս խաղից հետո «Ուրարտուն» վաստակած միավորների թիվը հասցրեց 13-ի՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Արարատը» ընթացիկ մրցաշրջանում կրեց իր 6-րդ անընդմեջ պարտությունը և 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հանդիպման տեսագրությունը

ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment